Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ ցավակցել է Լեքսո Լաշքարավայի ընտանիքին
Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ ցավակցել է Լեքսո Լաշքարավայի ընտանիքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է օպերատոր Լեքսո Լաշքարավայի տուն և անձամբ ցավակցել մահացածի ընտանիքին:

Հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ ծեծի ենթարկված «Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը:

Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց տուն: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Թբիլիսիի փրայդի դեմ ցույցի ժամանակ «Ամոթ է» շարժման գրասենյակում, «Տվ Պիրվելիի» լրագրողն ու օպերատոր Լեկսո Լաշքարավան ֆիզիկական և բանավոր բռնության են ենթարկվել, ծառայողական պարտականնությունները կատարելիս: