Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ-ին շնորհավորում է անկախության օրվա առթիվ - Այս օրը անչափ կարևոր է ցանկացած ժողովրդի պատմության մեջ
Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ-ին շնորհավորում է անկախության օրվա առթիվ - Այս օրը անչափ կարևոր է ցանկացած ժողովրդի պատմության մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ամերիկայի Միացյալ Նահանգներին շնորհավորում է անկախության օրվա առթիվ:

Ինչպես նշում է Սալոմե Զուրաբիշվիլին, 244 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ստորագրել է անկախության հռչակագիրը:

«Այս օրը կարևոր է ցանկացած ժողովրդի պատմության մեջ, քանի որ այս օրն այն արժեքների կրողն է, որի շուրջ համախմբվում է ազգը: Այս արժեքների մասին գիտի ողջ աշխարհը, ազատություն, անկախություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն: Սրանք այն արժեքներն են, որոնք մեզ միավորում են Ամերիկայի հետ, որոնք լիովին կիսում ենք: Գրեթե 30 տարի Ամերիկան Վրաստանի կողքին է և աջակցում է մեր եվրատլանտյան ինտեգրմանը, մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, այսօր աշխարհը կանգնած է նոր մարտահրավերի առջև՝ անտեսանելի թշնամու:

«Այս գլոբալ վտանգի դիմաց պարտադիր է գլոբալ համերաշխությունը: Այստեղ ևս գիտենք, որ ԱՄՆ-ի դերը եղել է որոշիչ: Գիտենք, ինչ դրական դեր է խաղացել մեզ մոտ ԱՄՆ-ի կողմից հիմնադրված Լուգարի կենտրոնը, թե ինչ դերակատարություն է ունեցել մեր և ամերիկացիների միջև համագործակցությունը: Մենք գիտենք, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը, որպեսզի Վրաստանը դիմակայեր ոչ միայն համավարակին, այլև՝ հետագա տնտեսական ճգնաժամին: Մենք էլ գիտենք, որ այսօր Ամերիկան կանգնած է հզոր մարտահրավերի առջև, հզոր տնտեսական և սոցիալական ճգնաժամը համավարակի հետ միասին: Ցանկանում եմ, զորակցություն հայտնել կորոնավիրուսի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին: Ցանկանում եմ աջակցություն հայտնել Ամերիկային և ամերիկացի ժողովրդին և հույս հայտնել, որ այս համավարակից հետո կլինենք առավել հզոր: Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել այս օրվա առթիվ, շնորհավորել նաև վրացիներին, ովքեր ապրում են Ամերիկայում և այն համարում իրենց երկրորդ հայրենիքը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: