Սալոմե Զուրաբիշվիլին աջակցում է, որ մշակութային արժեքների ներկրումը ազատվի հարկերից

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին աջակցում է, որ մշակութային արժեքների ներկրումը ազատվի հարկերից: Այս մասին ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի կողմից տարածավ լրատվության մեջ:

Նախագահի վարչակազմի տվյալներով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել Եվրամիության մշակութային տարածքում վրաց մշակույթի ինտեգրման գործընթացի աջակցության նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնությունը քննարկելու համար այսօր առաջին հանդըիպումն է կայացել նախագահի նստավայրում:

Նրանց տվյալներով, նշված առաջարկը պատրաստվում է նախաձեռնողական խմբի կողմից, խորհրդարանին ներկայացնելու նպատակով և նախագահի հայտարարությամբ, նշված փոփոխությունը կհեշտացնի մշակութային շուկայի բարեկարգմանը:

Նախագահի վարչակազմի մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը ներկա էին կրթության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ, Միխեիլ Գիորգաձեն, խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահ, Մարյամ Ջաշին, արտաքին գործերի նախարարության, ՆԳՆ-ի, մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության, Թբիլիսիի մշակույթի, կրթության և սպորտի հարցերով քաղաքային ծառայության, ազգային թանգարանի, մշակութային տան, կերպարվեստի թանգարանի,  ICOM-ի, TAF-ի ներկայացուցիչները: