Սալոմե Զուրաբիշվիլիի վերջնական դիրքորոշումը Ռուսաստան-Վրաստան պատերազմի կապակցությամբ, չի շեղվել միջազգային գնահատականներից. Թամար Չուգոշվիլի
Սալոմե Զուրաբիշվիլիի վերջնական դիրքորոշումը Ռուսաստան-Վրաստան պատերազմի կապակցությամբ, չի շեղվել միջազգային գնահատականներից. Թամար Չուգոշվիլի

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի հայտարարությամբ, նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի վերջնական դիրքորոշումը Ռուսաստան-Վրաստան պատերազմի կապակցությամբ, չի շեղվել միջազգային գնահատականներից, որոնք գոյություն ունեն 2008 թվականի պատերազմի վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ, Չուգոշվիլին արձագանքել է Եվրոպական Վրաստան կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեի հայտարարությանը և նշել, որ Ռուսաստանի հայցի մասին լրատվություն չունի:

«Եվրոպական Վրաստան » կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հաագայի դատարանում Ռուսաստանի կողմից 2009 թվականին ներկայացված հայցում, մտցված են Սալոմե Զուրաբիշվիլիի ասացվածքները: