Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնադրամը ղեկավարելու է Նաթելա Մաճավարիանին
Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնադրամը ղեկավարելու է Նաթելա Մաճավարիանին

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնադրամը ղեկավարելու է Նաթելա Մաճավարիանին,-այս մասին լրագրողներին ասել է նախագահի մամուլի խոսնակ, Խատիա Մոիսծրափիշվիլին:

Նրա խոսքերով, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնադրամը հիմնադրվել է հունվարի 30-ին:

«Հիմնադրամի նախագահն է Նաթելա Մաճավարիանին: Հիմնադրամի գործունեությունը ուղղված է կրթական, գիտական և նորարարական նախագծերի հայթայթման և ֆինանսավորմանը»,-հայտարարել է Խատիա Մոիսծրափիշվիլին:

Նրա խոսքերով, հիմնադրամը աշխատելու է նաև էմիգրանտների գործերով:

«Սա բարեգործական հիմնադրամ է և բոլորը, ովքեր հետաքրքրված են այս ուղղությամբ, կարող են գումար փոխանցել հիմնադրամին»,-նշել է մամուլի խոսնակը:

Նրա խոսքերով հիմնադրամի գործունեությունը լինելու է թափանցիկ և ցանկացած լրատվություն հետաքրքրվող անձանց համար լինելու է ձեռնհաս:

Նրա խոսքերով, հիմնադրամ արդեն փոխանցվել է Վրաստանի նախագահի աշխատավարձը դեկտեմբերի 17-ից մինչև հունվար ամիսը, որը կազմել է 8 280 լարի: