Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը քննարկեցինք քաղաքական ճգնաժամը, բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն առաջնորդություն, իրավիճակի ապալիցքաթափման համար և միավորվեն. Շառլ Միշել
Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը քննարկեցինք քաղաքական ճգնաժամը, բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն առաջնորդություն, իրավիճակի ապալիցքաթափման համար և միավորվեն. Շառլ Միշել

Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը քննարկեցինք քաղաքական ճգնաժամը, բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն առաջնորդություն, իրավիճակի ապալիցքաթափման համար և միավորվեն,- այս մասին իր «Թվիթերում» գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Թբիլիսիում ես մեկ անգամ ևս խոսեցի Եվրամիության հավատարմության մասին, իր արևելյան գործընկերների, Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության հանդեպ: Սալոմե Զուրաբիշվիլիի հետ միասին մենք քննարկեցինք քաղաքական ճգնաժամը. Բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն առաջնորդություն, իրավիճակի ապալիցքաթափման համար և միավորվեն»,- գրել է Շառլ Միշելը:

Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը սկսել է իր պաշտոնական հանդիպումները: Այցի շրջանակներում Շառլ Միշելը առաջին հանդիպումը անց է կացրել Օրբելիանիների պալատում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Դեմ առ դեմ հանդիպումից հետո, Վրաստանի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը հանդես են եկել հայտարարություններով: