Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու 55 երկրի մոտ 150 ներկայացուցիչներ
Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու 55 երկրի մոտ 150 ներկայացուցիչներ

Վրաստանի հինգերրորդ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու 55 երկրի մոտ 150 ներկայացուցիչներ: Վրաստան են ժամանելու բարձրաստիճան հյուրեր մոտ 20 երկրից, ինչպես նաև տարբեր երկրներից 16 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու ՝ Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախկին նախագահ (2007- 2012 թթ..) Նիկոլա Սարկոզին և պաշտպանության նախկին նախարարը և սոցիալական գործերով նախկին նախարարը, Թուրքիայի հանրապետության փոխնախագահը, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը, Սերբիայի ազգային ասամբլեայի խոսնակը, Չեխիայի հանրապետության սենատի նախագահը, Լիետուվայի սեյմի խոսնակը, Լեհաստանի սենատի մարշալը և նախագահի վարչակազմի ղեկավարը, Մոլդովայի փոխվարչապետը, Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարարը, Արաբական միավորված Էմիրությունների կլիմայի փոփոխությունների և միջավայրի նախարարը, Բելառուսի հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալը, Իսրաելի քնեսեթի (խորհրդարան) փոխխոսնակը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը, ՍՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղարը, ՈՒկրաինայի արտաքին գործերի փոխնախարարը, Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, ԱՄՆ-ից ՅՈՒՍԱԻԴ-ի ներկայացուցիչը և այլն:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր Թելավիում: