Սալոմե Զուրաբիշվիլի. Խորը վշտացած եմ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտոթվարի պատճառով
Սալոմե Զուրաբիշվիլի. Խորը վշտացած եմ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտոթվարի պատճառով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում Շատիլիում տեղի ունեցած ավտովթարի պատճառով:

«Խորը վշտացած եմ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ահավոր ողբերգության պատճառով: Անկեղծորեն ցավակցում եմ մահացածների ընտանիքներին և մտերիմներին»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին «ֆեյսբուքում»:

Դուշեթիում, Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է 12 մարդ: Ավտովթարի հետևանքով տուժած երեք ուղևորների վիճակը ծանր է: