Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանի ծանր մարտահրավերը բռնազավթված տարածքներն է, որտեղ օկուպացված գոտու երկու կողմերում ամեն օր խախտվում են մարդու իրավունքները
Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանի ծանր մարտահրավերը բռնազավթված տարածքներն է, որտեղ օկուպացված գոտու երկու կողմերում ամեն օր խախտվում են մարդու իրավունքները

Աշխարհը, որին Վրաստանը 30 տարի առաջ կրկին վերադարձավ որպես անկախ երկիր, այսօր այլ առանձնահատկությունների կրողն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խորհրդարանում ամենամյա ելույթի ժամանակ:

Նախագահի խոսքով, Վրաստանը, որ 70 տարի անցկացրել է փակ խորհրդային սահմաններում, մնացած աշխարհից առանձնացած, մեկուսացման մեջ, այս երեսուն տարվա ընթացքում աշխարհ վերադառնալու նոր ուղի է անցել:

«Այսօր մեր քաղաքացիները, աշխարհի տարբեր անկյուններում հաստատվել են, մեզ համար սահմանները բաց են, իսկ մեր սահմանները բաց են ուրիշների համար, և, որ ամենակարևորն է, աշխարհում ընթացող իրադարձությունները մեզանից անկախ, իսկ մեզ մոտ ընթացող իրադարձություններն աշխարհից անկախ չեն կող զարգանալ:

Մեր աչքի առաջ միջազգային նոր հարաբերություններ են ձևավորվում Ամերիկայի, Եվրամիության և Ռուսաստանի միջև, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Ասիայում: Երեկվա թշնամիներն այսօր բանակցություններ են սկսում, կամ՝ հակառակը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի խոսքով, աշխարհի հզոր փոփոխություններն անդրադառնում են մեզ համար:

«Մեր տարածաշրջանի շուրջ չեն հանդարտվում ճգնաժամները, որոնք ցանկացած պահին հնարավոր է վերածվեն մասշտաբային հակամարտության:

Միևնույն ժամանակ, Վրաստանի առջև ծառացած են ծանր մարտահրավերներ. Բռնազավթված տարածքներ, որտեղ օկուպացված գոտու երկու կողմերում ամեն օր խախտվում են մարդու իրավունքները, Ռուսաստանի քաղաքականությունը, որը խանգարում է մեր անկախությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև՝ դրացիական հարաբերությունների ձևավորմանը:

Վերջին ժամանակաշրջանում ծագել է մեզ համար նոր և ծանր մարտահրավեր – միգրացիայի անդադար ալիք, որն այնպես էլ բարդ ժողովրդագրական վիճակն էլ ավելի է ծանրացնում»,- հայտարարել է նախագահը խորհրդարանում խոսքով ելույթ ունենալիս: