Սալոմե Զուրաբիշվիլի. Ողջունում եմ վրացական ժամանակակից ոստիկանության ձևավորման բարեփոխման գործընթացը
Սալոմե Զուրաբիշվիլի. Ողջունում եմ վրացական ժամանակակից ոստիկանության ձևավորման բարեփոխման գործընթացը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվել Ոստիկանության օրվան նվիրված տոնական միջոցառմանը և ոստիկաններին շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ:

Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, նա ողջունում է համակարգում ընթացում բարեփոխումները, որոնց նպատակը լիովին ժամանակակից վրացական ոստիկանության ձևավորումն է:

«Ոստիկանությունը ժողովրդավարական երկրում կարևորագույն ինստիտուտն է, որը պաշտպանության քաղաքացիների անվտանգությունը, կայունությունը, խաղաղությունը: Մենք կառուցում ենք ժողովրդավար, եվրոպական, ազատ պետություն և դուք եք այս գործընթացի գլխավոր և անհրաժեշտ հենարանը: Պետության շինարարության և դրա կայունացման գործընթացը մշտապես կարող է լինել վտանգված և այդ վտանգից խուսափելը գալիս է ձեր պրոֆեսիոնալիզմից, կայունությունից: Ողջունում եմ բարեփոխման գործընթացը, որն իրականացնում է ներքին գործերի նախարարությունը և որի նպատակը  լիովին ժամանակակից վրացական ոստիկանության ձևավորումն է – ոստիկանության, որը հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով և հիմնված կլինի բարձր չափանիշների վրա»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Վրաստանում մայիսի 31-ին նշվում է Ոստիկանության օրը: