Սալոմե Զուրաբիշվիլի. Ողջունում եմ ՆԱՏՕ-ի նոր և կայուն պարտականությունը Վրաստանի տարածքային ամբողջականության, Սևծովյան անվտանգության ու կայունության նկատմամբ
Սալոմե Զուրաբիշվիլի. Ողջունում եմ ՆԱՏՕ-ի նոր և կայուն պարտականությունը Վրաստանի տարածքային ամբողջականության, Սևծովյան անվտանգության ու կայունության նկատմամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է ՆԱՏՕ-ի կոմյունիկեին:

«Ես ողջունում եմ ՆԱՏՕ-ի նոր և կայուն պարտականությունը Վրաստանի տարածքային ամբողջականության, Սևծովյան անվտանգության ու կայունության, ինչպես նաև նրա բաց դռների քաղաքականության նկատմամբ: Ինտեգրմանն ուղղված մեր ճանապարհը պարզ է և ամրապնդվում է մեր գործընկերների համերաշխությամբ», – ասաց Զուրաբիշվիլին:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված վերջնական փաստաթղթում աջակցություն է հայտնվում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: