Սալոմե Զուրաբիշվիլի. Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում հրադադարը, մեր տարածաշրջանի համար խաղաղությունը և կայունությունը միակ ընդունելի ապագան է
Սալոմե Զուրաբիշվիլի. Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում հրադադարը, մեր տարածաշրջանի համար խաղաղությունը և կայունությունը միակ ընդունելի ապագան է

Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում հրադադարը,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրառում է կատարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի կողմերի խաղաղարար բանակցությունների կոչ է արել:

«Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մեկնարկը և կողմերին խաղաղարար բանակցությունների կոչ եմ անում: Մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղությունը և կայունությունը միակ ընդունելի ապագան է»,- գրում է Վրաստանի նախագահը:

Երեկ, Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են այսօր ժամը 12:00-ից Լեռնային Ղարաբաղի  հակամարտության գոտում հրադադարի մասին: Հրադադարը պետք է լինի մարդասիրական նպատակով, որպեսզի կողմերը փոխանակվեն ռազմագերիներով և զոհերով: