Սալոմե Զուրաբիշվիլի. Ստրասբուրգի դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ Վրաստանը գտնվում է պատմության ճիշտ կողմում, սա ևս մեկ կարևոր իրավական հաղթանակ է խաղաղ ապաբռնազավթման ճանապարհին
Սալոմե Զուրաբիշվիլի. Ստրասբուրգի դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ Վրաստանը գտնվում է պատմության ճիշտ կողմում, սա ևս մեկ կարևոր իրավական հաղթանակ է խաղաղ ապաբռնազավթման ճանապարհին

Ստրասբուրգի դատարանի որոշումը ևս մեկ կարևոր իրավական հաղթանակ է մեր խաղաղ դեօկուպացիայի ճանապարհին,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Բեկոեւան եւ ուրիշներն ընդդեմ Վրաստանի» եւ «Շավլոխովան եւ ուրիշներն ընդդեմ Վրաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ Վրաստանը գտնվում է պատմության ճիշտ կողմում: Բողոքարկման անթույլատրելիության մասին Ստրասբուրգի դատարանի որոշումը ևս մեկ կարևոր իրավական հաղթանակ է խաղաղ ապաբռնազավթման ճանապարհին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բեկոևան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» և «Շավլոխովան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» գործով վճռել է, որ նրանց բողոքներն անթույլատրելի են: