Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ գործողությունների կոչ անելու համար, ոչ մի երկիր չի կարողանա միայնակ հաղթահարել համավարակը
Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ գործողությունների կոչ անելու համար, ոչ մի երկիր չի կարողանա միայնակ հաղթահարել համավարակը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է ԵՄ 13 երկրների արտգործնախարարների հայտարարությանը, որոնք կոչ են անում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Վրաստանին, կորոնավիրուսի պատվաստանյութը փոխանցել մինչ գարուն:

«Շնորհակալ եմ մեր գործընկերներին՝ իրենց գործողությունների կոչի համար: Ոչ մի երկիր չի կարողանա միայնակ համաճարակի դեմ պայքարել: Եվրոպայի պատմությունը համերաշխության և միասնության միջոցով ուժի պատմություն է», – գրել է Զուրաբիշվիլին:

ԵՄ 13 երկրների արտգործնախարարները կոչ են արել մինչ գարուն կորոնավիրուսի պատվաստանյութը հասցնել Արեւելյան գործընկերության անդամ երկրներ, այդ թվում՝ Վրաստան: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովին ուղարկված նամակում:

ԵՄ 13 անդամ պետություններ կոչ են անում ԵՄ-ին մշակել պարզեցված մեխանիզմ, որը կդյուրացնի Արևելյան գործընկերության անդամ երկրների, ներառյալ Վրաստանը, կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալու գործընթացը: