Սալոմե Զուրաբիշվիլի. Նախագահը պետք է կառավարության հետ միասին հոգա օկուպացված գոտում բնակվող քաղաքացիների մասին, սակայն նախագահը չպետք է մշտապես արձագանքի այլոց կողմից ծրագրած սադրանքներին
Սալոմե Զուրաբիշվիլի. Նախագահը պետք է կառավարության հետ միասին հոգա օկուպացված գոտում բնակվող քաղաքացիների մասին, սակայն նախագահը չպետք է մշտապես արձագանքի այլոց կողմից ծրագրած սադրանքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի նստավայրում Սահմանադրության ընդունման կապակցությամբ անցկացված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս խոսել է սահմանադրությամբ իրենց շնորհված իրավունքների և պարտականությունների մասին և նշել, որ հաճախ, նախագահի իրավունքները սխալ են հասկացվում կամ հատուկ աղավաղվում՝ հասարակությանը մոլորեցնելու համար:

Ինչպես մեկնաբանել է Սալոմե Զուրաբիշվիլին, նախագահի պարտականությունն է պաշտպանել սահմանը, այցելել սահման և տեղում ծանոթանալ իրավիճակին, սակայն նրա խոսքով, նախագահը չպետք է մշտապես արձագանքի այլոց կողմից ծրագրած սադրանքներին:

«Սկսենք սահմանի թեմայից: Այո, նախագահի պարտականությունն է պաշտպանել սահմանը, այցելել սահման և տեղում ծանոթանալ իրավիճակին: Նախագահը պետք է վերսկսի բանակցությունները և արագացնի այդ գործընթացը, ինչպես նաև աջակցի դրան:

Ինչ վերաբերում է օկուպացնող գոտուն, նախագահը պետք է հոգ տանի այնտեղ բնակվող քաղաքացիների մասին, կառավարության հետ միասին հոգա նրանց պայմանների բարելավման համար, սակայն նրա խոսքով, նախագահը չպետք է մշտապես արձագանքի այլոց կողմից ծրագրած սադրանքներին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: