Սալոմե Զուրաբիշվիլի. Նախագահը Գիորգի Ռուրուային համաներում կշնորհի այն դեպքում, եթե միջնորդները հայտարարեն, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել
Սալոմե Զուրաբիշվիլի. Նախագահը Գիորգի Ռուրուային համաներում կշնորհի այն դեպքում, եթե միջնորդները հայտարարեն, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել

Նախագահը Գիորգի Ռուրուային համաներում կշնորհի այն դեպքում, եթե միջնորդները հայտարարեն, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին՝ նախագահի նստավայրում կայացած հատուկ ճեպազրույցում:

«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կզարմանա, եթե ես ասեմ, որ ինձ համար, ինչպես նաև ամբողջ հասարակության համար հայտնի մարդը, որին կարելի է շատ բան անվանել, բացի քաղբանտարկյալից, ցանկացած հիմքով, լինի դա բարոյական կամ քաղաքական , չի տեղավորվում համաներման կատեգորիայի մեջ: Այնուամենայնիվ, ինչպես ես արեցի արդեն մեկ անգամ, ես դեռ համարում եմ, որ եթե կշեռքի նժարին է երկրի դուրս գալը քաղաքական փակուղուց, կայունությունը, առաջընթացը և դրա ապագան, նախագահի պարտքն է երկիրը վեր դասել իր տեսակետներից և սկզբունքներից: Այդ նկատառումով ես պատրաստ եմ իսկապես սկանդալային որոշում կայացնել ինքս ինձ համար: Այս որոշումը ես կայացնում եմ բացառապես հետևյալ պայմանով: Այս քայլը պետք է լինի ճգնաժամի ավարտի վերջին քայլը, որը ճանապարհ հարթի, որպեսզի երկիրը և խորհրդարանը շարժվեն դեպի նորմալ քաղաքական ռեժիմ և լուծեն մարտահրավերները՝ առանց այլ պահանջների: Սա նշանակում է, որ իմ որոշումը կյանքի կկոչվի միայն այն ժամանակ, երբ մի կողմից կողմերը ստորագրեն վերջնական փաստաթուղթը և մտնեն խորհրդարան, իսկ մյուս կողմից՝ ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարեն, որ ձեռք է բերվել համաձայնություն, համաներման ակտը կստորագրեմ դրանից հետո մեկ շաբաթվա ընթացքում», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին:

Գիորգի Ռուրուան ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերի 18-ին: Քննությունը նրան մեղադրեց Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված հանցագործության մեջ, որը նախատեսում է ապօրինի կերպով զենքի պահում և կրում:

2020 թվականի հուլիսի 30-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիորգի Ռուրուային մեղավոր ճանաչեց ու դատապարտեց չորս տարվա ազատազրկման:

Թողնել մեկնաբանություն