Սալոմե Զուրաբիշվիլի. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը վերահաստատում է բաց դռների քաղաքականությունը Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ, մեր խնդիրն է ամրապնդել համագործակցության ոլորտները ինտեգրման ճանապարհին
Սալոմե Զուրաբիշվիլի. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը վերահաստատում է բաց դռների քաղաքականությունը Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ, մեր խնդիրն է ամրապնդել համագործակցության ոլորտները ինտեգրման ճանապարհին

Հունիսի 14-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը վերահաստատեց բաց դռների քաղաքականությունը Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ, ողջունում եմ հայտարարության մեջ արտահայտված պատրաստակամությունը և մնացած փուլերի արտացոլումը,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ուկրաինացի գործընկերոջ, Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո անցացված համատեղ մամլո ասուլիսին:

Ըստ նրա, կարևոր և ողջունելի է նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր նավերի մուտքը Վրաստանի եւ Ուկրաինայի նավահանգիստներ:

«Երկու երկրներն էլ վերջին տարիներին մեծ առաջընթաց են գրանցել ՆԱՏՕ տանող ճանապարհին: Ռազմական և քաղաքական բարեփոխումների առումով, համատեղելիության ստանդարտացման տեսանկյունից: Հունիսի 14-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը վերահաստատեց բաց դռների քաղաքականությունը Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ: Մենք ողջունում ենք այս հայտարարությունում արտահայտված պատրաստակամությունը և հետագա քայլերի արտացոլումը: Մեր խնդիրն է ուժեղացնել համագործակցության ոլորտները ինտեգրման ճանապարհին: Սա վերաբերում է կիբերանվտանգությանը և Սևծովյան անվտանգությանը, որոնք կքննարկվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում: Մենք միշտ ողջունում ենք, երբ ՆԱՏՕ-ի մեր գործընկերային նավերը մտնում են մեր նավահանգիստներ: Սրանք նույնպես շատ կարևոր քայլեր են անվտանգության տեսանկյունից», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: