Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք սահմանազատվում ենք բռնությունից, հավատում ենք, որ Բելառուսը և նրա ժողովուրդը կկարողանան կերտել իրենց ժողովրդավար ապագան
Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք սահմանազատվում ենք բռնությունից, հավատում ենք, որ Բելառուսը և նրա ժողովուրդը կկարողանան կերտել իրենց ժողովրդավար ապագան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Բելառուսում զարգացած իրադարձություններին:

Նախագահի վարչության էջում տարածված հայտարարության մեջ նշված է, որ Վրաստանը հարգում է եվրոպական արժեքները և հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին, որոնք հիմնված են երկու բարեկամ պետությունների զարգացման, առաջընթացի և եվրոպական ընտանիք վերադարձի վրա:

«Հույս ենք հայտնում, որ ընթացիկ իրադարձությունները կավարտվեն այնպես, որ չեն վնասի և խափանի Բելառուսի ժողովրդավար և եվրոպական ապագան: Մենք սահմանազատվում ենք բոլոր տիպի բռնությունից: Հավատում ենք, որ Բելառուսը և նրա ժողովուրդը կկարողանան կերտել իրենց ժողովրդավար ապագան»,- նշված է հայտարարության մեջ: