Սալոմե Զուրաբիշվիլի. Կայացնում եմ որոշում՝ Վրաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին
Սալոմե Զուրաբիշվիլի. Կայացնում եմ որոշում՝ Վրաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին

Վարչապետի դիմումի հիման վրա և Սահմանադրության 71-րդ հոդածի համաձայն, կայացնում եմ որոշում՝ Վրաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, նշված որոշումն ուժի մեջ կտմնի հայտարարելուց անմիջապես հետո:

«Վարչապետի դիմումի հիման վրա և Սահմանադրության 71-րդ հոդածի արտակարգ դրության մասին օրենքի երկրորդ հոդվածի համաձայն, արձակում եմ հրաման՝ Վրաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ընթացքում սահմանափակվեն Վրաստանի սահմանադրությամբ հաշվի առնված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ տեղաշարժի և երթևեկության, սեփականության, հավաքների իրավունքները, հանրային ծառայությունների տրամադրման հնարավորությունը: Այս հրամանագրով հաշվի են առնված արտակարգ դրության ռեժիմի խախտման վարչական և քրեական պատասխանատվության պատժամիջոցներ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին և նշել, որ արտակարգ դրությունն ուժի մեջ է մինչև ապրիլի 21-ը: