Սալոմե Զուրաբիշվիլի. Կան նախանշաններ, որ մեր գործընկերները միայն հակամարտությունների, միայն Ուկրաինայի մասին չէ որ զրուցում են և Վրաստանը վերադառնում է այս օրակարգ
Սալոմե Զուրաբիշվիլի. Կան նախանշաններ, որ մեր գործընկերները միայն հակամարտությունների, միայն Ուկրաինայի մասին չէ որ զրուցում են և Վրաստանը վերադառնում է այս օրակարգ

Արդեն կան նախանշաններ, որ մեր գործընկերները միայն հակամարտությունների, միայն Ուկրաինայի մասին չէ որ զրուցում են և Վրաստանը վերադառնում է այս օրակարգ,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրաց լրագրողներին՝ ՄԱԿ-ում այցը գնահատելիս:

Սալոմե Զուրաբիշվիլին ամփոփել է իր կողմից անցկացված հանդիպումները և նշել, որ դրանից հետո բազմաթիվ հայտարարություններ են արվել Վրաստանի և մեր օկուպացված տարածքների մասին: Նրա մեկնաբանմամբ, երկկողմ հանդիպումներին քննարկվել է երկու գլխավոր թեմա:

«Եվրամիության դիտորդական առաքելությունը պետք է կարողանա իր մանդատին համապատասխան լինել տեղակայված ողջ տարածքում և ոչ միայն օկուպացված գոտում: Սա մեր հիմնական պահանջներից է: Երկրորդն այն է, որ Ժնևյան ձևաչափը վերադառնա իր նախնական ձևին, որը քաղաքական բարձր մակարդակի էր»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Երկրորդ թեման, Զուրաբիշվիլու խոսքով, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումն է:

«Մեր պահանջն է գործընկերների նկատմամբ, որ նրանք լինեն առավել ներգրավված, որպեսզի որոնենք ուղիներ, ինչպես պետք է տեղի ունենա Վրաստանի գործնական ինտեգրումն Եվրամիությունում»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Թողնել մեկնաբանություն