Սալոմե Զուրաբիշվիլի. Համագործակցությունը և խաղաղության ճանապարհն է ճիշտ ուղին, իսկ աջակցությունից հրաժարվելը, լարվածությունը սրելը և բռնազավթումն անախրոնիզմ է
Սալոմե Զուրաբիշվիլի. Համագործակցությունը և խաղաղության ճանապարհն է ճիշտ ուղին, իսկ աջակցությունից հրաժարվելը, լարվածությունը սրելը և բռնազավթումն անախրոնիզմ է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վազիանիի 4-րդ մեխանիզացված բրիգադի բազայում Մայիսի 26-ին նվիրված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս ընդգծել է համերաշխության և համատեղ պայքարի նշանակությունը:

Նրա խոսքով, ցավալի է, որ գլոբալ մարտահրավերի ժամանակ, բոլորը միանման չկարողացան գիտակցել համերաշխության և համատեղ պայքարի անհրաժեշտությունը:

«Այժմ ամենալավն է երևում, որն է ճիշտ ուղին, այն է համագործակցությունը և խաղաղության ճանապարհը, ուղին, որի վրա կանգնած է Վրաստանը: Աջակցությունից հրաժարվելը, լարվածությունը սրելը և բռնազավթումն անախրոնիզմ է: Նոր աշխարհում Եվրոպան մեծ մարտահրավերի և համերաշխության նոր փուլին անցնելու առջև է: Մենք գիտակցում ենք, որ Եվրոպայի հետ սերտ համագործակցությունն այլընտանք չունի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: