Սալոմե Զուրաբիշվիլի. Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը, չտրվել էսկալացիային
Սալոմե Զուրաբիշվիլի. Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը, չտրվել էսկալացիային

Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը, չտրվել էսկալացիային,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր անցկացված մամլո ասուլիսին: Նրա խոսքով, խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար:

«Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը, չտրվել էսկալացիային: Պարադոքս կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի իր բնութագրմամբ «ծայրահեղական» ուժերից եկող սադրանքներին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակների իրականացմանը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր խաղաղարար քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում և տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար:

Դիմում եմ մեր քաղաքացիներին, որոնք ապրում են Ռուսաստանում – ես ձեր նախագահն եմ և ձեր բարօրությունը մեզ համար շատ կարևոր է: Գիտեմ, որ իշխանությունը փորձում է անել ամեն բան, ինչ հնարավոր է անել տվյալ իրավիճակում, որպեսզի շարունակեք խաղաղ և կայուն ապրել:

Եվ վերջում, դիմում եմ մեր հյուրերին – Վրաստանը պատմականորեն հանդուրժողականության խորհրդանիշ է և թույլ չենք տա, որ այս ավանդույթը խախտվի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: