Սալոմե Զուրաբիշվիլի. Չի կարելի, Վրաստանը չփորձի երկխոսության ուղի գտնել Ռուսաստանի հետ և լինի փակված ինքն իր մեջ
Սալոմե Զուրաբիշվիլի. Չի կարելի, Վրաստանը չփորձի երկխոսության ուղի գտնել Ռուսաստանի հետ և լինի փակված ինքն իր մեջ

Չի կարելի, Վրաստանը չփորձի երկխոսության ուղի գտնել Ռուսաստանի հետ և լինի փակված ինքն իր մեջ,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է վրաց լրագրողներին՝ ՄԱԿ-ում այցն ամփոփելիս:

Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը Սալոմե Զուրաբիշվիլուն խնդրել է գնահատել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Վրաստանի նախագահի հայտարարությամբ, Զալկալիանիի և Լավրովի հանդիպմանը դրական գնահատական է հետևել մեր երկրի գործընկերների կողմից:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շվեյցարական կողմի միջնորդությամբ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: