Սալոմե Զուրաբիշվիլի. Չի կարելի մոռանալ Էնգուրիի կամրջի մյուս կողմում բնակվող մեր հայրենակիցներին, այսօր բաժանված ենք, սակայն միասին ենք և պետք է շնորհավորենք միմյանց
Սալոմե Զուրաբիշվիլի. Չի կարելի մոռանալ Էնգուրիի կամրջի մյուս կողմում բնակվող մեր հայրենակիցներին, այսօր բաժանված ենք, սակայն միասին ենք և պետք է շնորհավորենք միմյանց

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեխաներին հյուրընկալել է «Նախագահի տոնածառ» միջոցառմանը Զուգդիդիում:

Սալոմե Զուրաբիշվիլին տոնական միջոցառմանը եղել է Գիգա Օթխոզորիայի երեխաների և 87-ամյա 11 երեխա ունեցող տիկնոջ հետ միասին:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, տոնական համերգից առաջ նախագահը դիմել է հավաքված բնակչությանը և մեկ րոպե լռությամբ հարգել Գիգա Օթխոզորիայի և հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին:

«Երբ Զուգդիդիում ենք, չի կարելի մոռանալ կամրջի մյուս կողմում բնակվող մեր հայրենակիցներին, մեր երկրի քաղաքացիներին: Այսօր բաժանված ենք, սակայն միասին ենք և պետք է շնորհավորենք միմյանց, պետք է մտածենք այն մասին, թե ինչպես միավորվենք, հաշտվենք»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին: