Սալոմե Զուրաբիշվիլի. Այսօրվա ողբերգության ամբողջ պատասխանատվությունը կրում է օկուպացնող ռեժիմը
Սալոմե Զուրաբիշվիլի. Այսօրվա ողբերգության ամբողջ պատասխանատվությունը կրում է օկուպացնող ռեժիմը

Անընդունելի են օկուպացիոն ռեժիմի կողմից պարտադրված ազատ տեղաշարժի սահմանափակումները, որոնք կոպտորեն ոտնահարում և անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, – ասված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ:

«Ահազանգող է, որ անմեղ ու խաղաղ մարդկանց կյանքեր են զոհաբերվում, երբ նրանք փորձում են հաղթահարել բռնազավթված Աբխազիայում ծանր մարդասիրական ճգնաժամի պատճառած դժվարությունները:

Այսօրվա ողբերգության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ռեժիմը:

«Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և կիսում նրանց վիշտը», – ասված է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ:

Շամգոնա գյուղի մոտակայքում փրկարարները Էնգուրի գետից դուրս են բերել երեք մարդու մարմին: Բացի այդ, ընթանում է մեկ այլ քաղաքացու որոնողափրկարարական աշխատանք: Ըստ առկա տեղեկատվության, քաղաքացիները փորձում էին Էնգուրի գետով, օկուպացված Թագիլոնի գյուղից անցնել դեպի Շամգոնա: