Սալոմե Զուրաբիշվիլի. Այսօր հայրենասիրությունն ու քաջությունը զուգորդվում են պատվաստումներով, հանրային ինքնագիտակցությամբ և պատասխանատվությամբ
Սալոմե Զուրաբիշվիլի. Այսօր հայրենասիրությունն ու քաջությունը զուգորդվում են պատվաստումներով, հանրային ինքնագիտակցությամբ և պատասխանատվությամբ

Վրաստանի նախագահը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի խոսքով, այսօր պատվաստվում է հայրենասիրությունը:

Վրաստանն այսօր գտնվում է խաչմերուկում, ինչպես դա եղել է բազմաթիվ անգամ պատմության ընթացքում: Այսօր Վրաստանը կանգնած է սուր մարտահրավերների առջև, վիրուսի տարածման այսօրվա թվերը պետք է մեզ անհանգստացնեն, պատվաստումների հակառակորդները պետք է հասկանան, որ իրենց վերաբերմունքը ո՛չ անձնական ընտրություն է, ո՛չ ազատության արտահայտում: Նրանց վարքագիծը ուղղակիորեն սպառնում է այլոց՝ իրենց ընտանիքի անդամին, հարևանին, ծանոթին և իրականում այս փոքր երկրի բնակչությանը, նրա առողջությանը, կենսունակությանը, ապագային: Իսկական հայրենասիրությունը ո՛չ պարծենկոտություն է, ո՛չ բռնություն, ո՛չ մկանների խաղ: Այսօր հայրենասիրությունն ու քաջությունը զուգորդվում են պատվաստումներով, հանրային ինքնագիտակցությամբ և պատասխանատվությամբ»,- ասել է Զուրաբիշվիլին: