Սալոմե Զուրաբիշվիլի. Անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ սկսվի Դավիթ Գարեջի վանական համալիրի վերանորոգումը
Սալոմե Զուրաբիշվիլի. Անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ սկսվի Դավիթ Գարեջի վանական համալիրի վերանորոգումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Եվրոպա Նոստրա» խմբի հետ միասին ուսունասիրել է Դավիթ Գարեջիի վանական համալիրը:

«Անհրաժեշտ է, որպեսզի շատ արագ սկսվի այն հուշարձանի վերանորոգումը: Հենց դրան է ծառայում «Եվրոպա Նոստրա»-ի կողմից Դավիթ Գարեջին վտանգ տակ գտնվող հուշարձան հայտարարելը: Պարտադիր պետք է անցնենք գործի»,- նշել է Վրաստանի նախագահը:

«Եվրոպա Նոստրա»-ն մշակութային և բնական ժառանգության պաշտպանության հասարակության համաեվրոպական ցանց է, որը միավորում է Եվրոպայի ավելի քան 50 երկրի 250 կազմակերպություն, 150 ասոցացված և 1500 անհատ անդամ:

Սալոմե Զուրաբիշվիլին առավոտից գտնվում էր Դավիթ Գարեջիի վանական համալիրում: