Սալոմե Զուրաբիշվիլի. Ակտիվացնենք Եվրամիության դիտորդական առաքելությունը և աշխատենք, որպեսզի դրա գործողությունների արեալը մեծանա
Սալոմե Զուրաբիշվիլի. Ակտիվացնենք Եվրամիության դիտորդական առաքելությունը և աշխատենք, որպեսզի դրա գործողությունների արեալը մեծանա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ Վրաստանի իշխանությունը պետք է աշխատի Եվրամիության դիտորդական առաքելության ակտիվացման և դրա գործողությունների արեալի մեծացման ուղղությամբ:

Այս մասին նախագահը հայտնել է լրագրողներին Զուգդիդիում, օկուպացնող ռեժիմի կողմից Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի ձերբակալության հարցը մեկնաբանելիս:

«Վրաստանի իշխանությունը պետք է միայն մեկ բան անի – ակտիվացնենք Եվրամիության դիտորդական առաքելությունը և աշխատենք, որպեսզի դրա գործողությունների արեալը մեծանա: Սա այն է, ինչն այսօր մեր հնարավորություններում է: Պարտադիր է, գործենք այս ուղղությամբ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: