Սալոմե Սամադաշվիլի. Մինչև Գիորգի Ռուռուան կալանավայրում է, ընդդիմությունը չի աջակցի սահմանադրական փոփոխություններին
Սալոմե Սամադաշվիլի. Մինչև Գիորգի Ռուռուան կալանավայրում է, ընդդիմությունը չի աջակցի սահմանադրական փոփոխություններին

«Ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլու հայտարարությամբ, մինչև Գիորգի Ռուռուան մնում է կալանքի տակ, ընդդիմությունը չի աջակցի սահմանադրական փոփոխություններին:

Ինչպես հայտարարել է Սալոմե Սամադաշվիլին, դատարանի վրա շարունակվում է քաղաքական ճնշումը:

«Շատ ցավալի է, որ հավանաբար, դատարանի վրա շարունակվում է քաղաքական ճնշումը: Ցանկացած ազատ, անկախ դատարան կկայացներ այլ որոշում: Մարտի 8-ի համաձայնագիրը չի համարվի կատարված: Մինչև Գիորգի Ռուռուան մնում է կալանքի տակ, ընդդիմությունը չի աջակցի սահմանադրական փոփոխություններին: Եթե իշխանության ցանկությունն է, որ այս համաձայնագիրը տապալվի, ապա Գիորգի Ռուռուային կթողնեն կալանքի տակ, սակայն մինչ իրականացվում է սահմանադրական գործընթացը, մնում է հնարավորության պատուհան և իշխանությանը կոչ եմ անում, դադարեցնել ճնշում գործադրել դատարանի վրա, դատարանին տալ այն որոշումը կայացնելու հնարավորություն, որը հաշվի է առնված, որը կկայացներ անկախ դատարանը և դա Գիորգի Ռուռուային ազատ արձակելն է»,- հայտարարել է Սալոմե Սամադաշվիլին:

Դատարանը Գիորգի Ռուռուային թողել է կալանքի տակ: