Սալիբաուրի գյուղում բողոքում են Բաթումիի շրջանցիկ ճանապարհի կառուցման դեմ
Սալիբաուրի գյուղում բողոքում են Բաթումիի շրջանցիկ ճանապարհի կառուցման դեմ

Սալիբաուրի գյուղում բողոքում են Բաթումիի շրջանցիկ ճանապարհի կառուցման դեմ: Տեղացիներն այսօր բողոքի ցույց են անցկացրել:

Նրանց խոսքով, ճանապարհի կառուցումը վնասել է տները, ինչը վտանգավոր է դարձրել տներում ապրելը: Նրանք փոխհատուցում կամ համապատասխան այլընտրանքային կացարան են պահանջում:

Ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, բայց իրավապահները նրանց թույլ չեն տվել դա անել:

Տեղացիներն ասում են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, բողոքի ակցիան կշարունակվի: