«Սաքնախշիրում» ասում են, որ չնայած աշխատանքների դադարեցմամբ առաջացած ֆինանսական վնասին, 14 օրվա ընթացքում աշխատակիցները կստանան ամբողջ վարձատրությունը
«Սաքնախշիրում» ասում են, որ չնայած աշխատանքների դադարեցմամբ առաջացած ֆինանսական վնասին, 14 օրվա ընթացքում աշխատակիցները կստանան ամբողջ վարձատրությունը

Աշխատակիցների կորոնավիրուսով վարակման պատճառով «Սաքնախշիրի» ընկերությունը երկու շաբաթով դադարեցրել է արտադրական գործընթացը: Ինչպես ասված է ընկերության կողմից տարածած տեղեկատվության մեջ, աշխատակիցները 14 օրվա ընթացքում ամբողջությամբ կստանան աշխատավարձը:

«Սաքնախշիրիի» աշխատակիցները, որոնց մոտ հաստատել է Covid 19-ը, գտնվում են կովիդ հյուրանոցներում: Ընկերությունը երկու շաբաթով դադարեցրել է արտադրական գործընթացները:

«Սաքնախշիրիի» վարչակազմը, հաշվի առնելով տնտեսական ծանր իրավիճակը և աշխատողների ֆինանսական վիճակը, չնայած համավարակի և աշխատանքի դադարեցմամբ պատճառած ֆինանսական վնասին, որոշում է կայացնում 14 օրվա ընթացքում աշխատողներին ամբողջությամբ վճարել  աշխատավարձը»,- նշված է «Սաքնախշիրի» հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Սաքնախշիրիի» 144 աշխատակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: