«Սաքարթվելոս բանկում» զինված հարձակման մասին ահազանգ ստանալուն պես սկսել ենք հետաքննություն. Զուգդիդի ոստիկանության վարչության պետ
«Սաքարթվելոս բանկում» զինված հարձակման մասին ահազանգ ստանալուն պես սկսել ենք հետաքննություն. Զուգդիդի ոստիկանության վարչության պետ

Զուգդիդիում, Գամսախուրդիայի պողոտայում, «Սաքարթվելոս բանկի» վրա զինված հարձակման մասին ահազանգ ստանալուն պես սկսվել է հետաքննություն, ընդանում են քննչական գործողություններ,- այս մասին լրագրողներին ասել է Զուգդիդի ոստիկանության վարչության պետ Իրակլի Փացացիան:

«Վայրը սահմանազատվել է և ոստիկանական միջոցառումների խաղաղ անցկացման համար արվում են որոշակի գործողություններ: Քննչական գործողությունները ընդանում են», – ասաց Պացացիան:

Բացի այդ, ՆԳՆ-ը «Սաքարթվելոս բանկ» զինված անձի ներխուժման կապակցությամբ տարածել է պաշտոնական տեղեկատվություն:

Նրանց խոսքով, Զուգդիդում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկում զինված անձի ներխուժման մասին ահազանգ, ներքին գործերի նախարարությունը ստացել է ժամը 14:21-ի սահմաններում:

«Ոստիկանության աշխատակիցներն ակնթարթային արձագանքման ռեժիմով շրջափակեցին դեպքի վայրի հարակից տարածքը և սկսեցին հանցագործին վնասազերծելու գործողություն: Ներկայումս իրավապահները գտնվում են տեղում, ընթանում են քննչական և օպերատիվ միջոցառումներ: Վայրը սահմանազատվել է և ոստիկանական միջոցառումների խաղաղ անցկացման համար արվում են որոշակի գործողություններ: Քննչական գործողությունները ընդանում են:

Ոստիկանական գործողության խաղաղ անցկացման համար կարևոր է, որ դեպքի վայրի մերձակայքում պահպանվեն անվտանգության նորմերը:

ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է անում պահպանել անվտանգության նորմերը, ուղիղ հեռարձակել ոստիկանության դեպքի եւ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացված գործողությունների կադրեր: Սա վտանգում է քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների կյանքը, ինչպես նաև նրանց առողջությունը: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179, 236 և 144 հոդվածներով: «ՆԳ նախարարությունը փուլ առ փուլ տեղեկատվություն կտրամադրի հասարակությանը», – ասված է հայտարարության մեջ: