«Սաքարթվելոս բանկում» չեն հաստատում տեղեկությունը, որ Քոբուլեթիում կողոպտել են իրենց պատկանող ինկասացիայի մեքենան
«Սաքարթվելոս բանկում» չեն հաստատում տեղեկությունը, որ Քոբուլեթիում կողոպտել են իրենց պատկանող ինկասացիայի մեքենան

«Սաքարթվելոս բանկում» չեն հաստատում տեղեկությունը, որ Քոբուլեթիում կողոպտել են իրենց պատկանող ինկասացիայի մեքենան:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել են բանկում, մեքենան հավանաբար պատկանում է մեկ այլ ընկերության:

«ՍաՍաքարթվելոս բանկին պատկանող ինկասացիայի մեքենան չէ: Որքան մեզ հայտնի է, մեքենան պատկանում է DDG ընկերությանը: Լրացուցիչ մանրամասների համար դիմեք ներքին գործերի նախարարությանը»,- ասել են Սաքարթվելոս բանկում:

Ըստ առկա տեղեկությունների, Քոբուլեթիում կողոպտել են ֆինանսական ընկերություններից մեկի ինկասատորին: