Սահմանը, որի շրջանակներում վարկը լարիով վերցնելը պարտադիր է, 100 հազար լարիից ավելանում է մինչև 200 հազար լարի
Սահմանը, որի շրջանակներում վարկը լարիով վերցնելը պարտադիր է, 100 հազար լարիից ավելանում է մինչև 200 հազար լարի

Սահմանը, որի շրջանակներում վարկը լարիով վերցնելը պարտադիր է, 100 հազար լարիից ավելանում է մինչև 200 հազար լարի և նշված կանոնակարգը տարածվելու է նաև լիզինգի վրա,- համապատասխան փոփոխություններն քննարկվում են այսօրվա կառավարության նիստին:

Ինչպես հայտարարել է վարչապետը նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին, նոր նախաձեռնությունը առավել կկայունացնի մակրոէկոնոմիկական դիրքերը:

Կառավարության ղեկավարի գնահատմամբ, մակրոէկոնոմիկական քաղաքականությունում լարիզացիան շատ կարևոր դեր ունի: Համապատասխանաբար, վարկային-ֆինանսական ապրանքների նկատմամբ միացյալ մոտեցումները և սպառողների պաշտպանությունն ապահովելու համար, կառավարությունը նպատակահարմար է գտնում, այս քաղաքականությունը տարածել նաև լիզինգի վրա: