Սահմանափակումների և կանոնակարգերի մեծ մասը, որոնք հայտարարվել են այսօր բխում է հենց առևտրի ոլորտից. Նաթիա Թուրնավա
Սահմանափակումների և կանոնակարգերի մեծ մասը, որոնք հայտարարվել են այսօր բխում է հենց առևտրի ոլորտից. Նաթիա Թուրնավա

Տնտեսական թիմն ու անձամբ ես ունեցել ենք մի շարք հանդիպումներ և խորհրդակցություններ առևտրի օբյեկտների հետ, և սահմանափակումների մեծ մասը, որոնք հայտարարվել են այսօր, մշակվել և առաջարկվել է հենց առևտրի ոլորտի կողմից,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար, Նաթիա Թուրնավան:

Նաթիա Թուրնավայի խոսքով, առևտրի կենտրոնները պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը:

«Սրանք պարզապես մեր կողմից սահմանված սահմանափակումները չեն, սրանք առևտրի օբյեկտների առաջարկներն են, որոնք նրանք մշակել և ներկայացրել են մեզ հետ հանդիպման ժամանակ: Առևտրի կենտրոնները պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը: Սա վերաբերում է աշխատանքային ժամերին, հերթերի կառավարման համակարգին: Բացի այդ, դա շատ կարևոր որոշում է և պարզվում է, որ առևտրի ոլորտն ինքն է առաջարկել զեղչերը տարածել հիմնականում առցանց վաճառքների վրա, այդպիսով խրախուսելով հեռավար առևտուրը և հիմնականում օրվա առաջին կեսին, առավոտյան, ինչը կվերաբաշխի հաճախորդների զանգվածը ըստ ժամերի և կստեղծի ավելի քիչ շարժունակություն»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից այսօր ընդունված որոշմամբ, դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ առևտրի կենտրոնները կվերսկսեն աշխատանքը: Խանութների աշխատանքային ժամերը սահմանվել են՝ 07:00-ից ժամը 19:00-ն: