Սահմանափակումները վերացնելու պահանջով Բաթումիում մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ցույց
Սահմանափակումները վերացնելու պահանջով Բաթումիում մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ցույց

Սահմանափակումները վերացնելու պահանջով Բաթումիում մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ցույց:

Ցուցարարների հայտարարությամբ, Աջարիայում վերացվում են սահմանափակումների մի մասը, բայց դա բավարար չէ և տնտեսության լիարժեք գործունեության համար պետք է վերացվեն բոլոր սահմանափակումները:

«Մենք համերաշխություն ենք հայտնում Թբիլիսիում ընթացող ցույցի մասնակիցներին: Մենք պահանջում ենք բացել երկիրը: Մենք չենք հասկանում, թե ինչի համար է պարետային ժամը, ինչու չպետք է բացվեն ռեստորանները և ֆիթնես ակումբները, ինչն է այս ամենի օգուտը համավարակի կառավարման մեջ», – հայտարարել է ցուցարարներից մեկը, Թամար Կուրատաշվիլին:

Համավարակաբանական իրավիճակի նախատեսմամբ, փետրվարի 1-ից Բաթումիում սահմանափակումները վերացվելու են փուլ առ փուլ: Մասնավորապես, կվերականգնվի քաղաքային տրանսպորտի, դպրոցների, խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը: