Սագարեջոյում տղամարդն ընկել է տաք հանքաձյութի (գուդրոն) մեջ
Սագարեջոյում տղամարդն ընկել է տաք հանքաձյութի (գուդրոն) մեջ

Սագարեջոյի մունիցիպալիտետի Խաշմի գյուղում, 1979 թվականին ծնված Իրանի քաղաքացի Ալի Ռեյհանը, ով գյուղում տուն էր կառուցում, ընկել է տաք հանքաձյութի (գուդրոն) մեջ:

Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, Ալի Ռեյհանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է դեռևս Սագարեջոյի հիվանդանոց, իսկ այնուհետև Աղետների բժշկության բրիգադը նրան տեղափոխել է Թբիլիսիի այրվածքների կենտրոն:

Սագարեջոյի հիվանդանոցի ղեկավար Ալեքսանդր Սարթանիան Առաջին ալիքին հայտնել է, որ այրվել է տղամարդու մարմնի 80%-ը, ուստի անհրաժեշտ է եղել նրան տեղափոխել Թբիլիսի:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ ՔՕ-ի 124-րդ հոդվածով, որը նկատի ունի առողջության ծանր վնասում: