«Սաբուրթալոյի» անսպասելի հաղթանակը չեմպիոնների լիգայում - Վրաստանի չեմպիոնը ոչնչացրել է «Շերիֆին»
«Սաբուրթալոյի» անսպասելի հաղթանակը չեմպիոնների լիգայում - Վրաստանի չեմպիոնը ոչնչացրել է «Շերիֆին»

Վրաստանի չեմպիոն, եվրամրցաշարերի դեբյուտանտ «Սաբուրթալո» ֆուտբոլային ակումբը, Տիրասպոլում պարտության է մատնել, եվրոպա լիգայի խմբային փուլի փորձառու մասնակից, Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին» և դարձել առաջին փուլի աղմկահարույց սենսացիայի հեղինակը:

Մինչ հանդիպումը բուքմեյկերական խաղադրույքները հետևյալն էին ՝ «Սաբուրթալոյի» հաղթանակի գործակիցը 8,0-ից հասել էր 9,0-ի: Պարզ է, որ ընկերությունները կասկած չեն մտցրել Շերիֆի հաղթանակում: Ավելին, երբ Սաբուրթալո ակումբը հաղթում էր 1:0 հաշվով, բուքմեյկերական ընկերությունները Շերիֆի քաղթանակին տալիս էին 1,3 գործակից:

Կանխատեսումներին հակառակ, հանդիպումը ընթացել է թբիլիսեցիների առավելությամբ և հաշիվը բացվել է 30-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել թբիլիսեցիների չեռնոգորեցի լեգիոներ Օգնիեր Ռոլովիչը:

Երկրորդ խաղակեսում մոլդովացիները անցան գրոհի, ինչից օգտվեց «Սաբուրթալոն» և հակագրոհի արդյունքում 67-րդ րոպեին Գիորգի Կոխրեիձեն Շերիֆի դարպասը գրավեց երկրորդ անգամ, դրանից հետո 71-րդ րոպեին Լևան Կակուբավան հաշիվը էլ ավելի մեծացրեց:

Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Թբիլիսիում, հուլիսի 16-ին, «Միխեիլ Մեսխիի» անվան մարզադաշտում: Հանդիպման ուղիղ հեռարձակումը 21:30-ից առաջարկելու է Վրաստանի առաջին ալիքը:

 

Goals vs Sheriff

⚽? ოგნიენ როლოვიჩის, გიორგი კოხრეიძისა და ლევან კაკუბავას გოლები შერიფის კარში #WeAreRedEagles ????

Posted by FC Saburtalo on ოთხშაბათი, 10 ივლისი, 2019