Սաակաշվիլիի հայտարարությամբ ՈՒկրաինայի իշխանությունները պատրաստվում են նրա արտահանձնման համար
Սաակաշվիլիի հայտարարությամբ ՈՒկրաինայի իշխանությունները պատրաստվում են նրա արտահանձնման համար

Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ ՈՒկրաինայի իշխանությունները պատրաստվում են նրա արտահանձնման համար: Ինչպես հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը, այսօր գերագույն վարչական դատարանում կայանալու է նիստ, որտեղ կառավարությունը պատրաստվում է հրաժարվել իր համար «հատուկ պաշտպանության տակ գտնվող անձի» կարգավիճակի պահպանումից:

«Այս ճանապարհով իշխանությունները ստեղծում են նախապայման իմ արտահանձնման համար: ՈՒկրաինայի արդարադատության նախարարը ստում է: Նրանք չունեն ինձ երկրից արտաքսելու իրավունք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Միխեիլ Սաակաշվիլին:

Նշենք, որ վարչական դատարանում  Միխեիլ Սաակաշվիլիի գործի քննությունը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով 15-անց 30 րոպեին: