Սաակաշվիլիի առողջական վիճակը ամբողջությամբ կառավարում է Քրեակատարողական համակարգի առողջապահության վարչությունը. Թամար Գաբունիա
Սաակաշվիլիի առողջական վիճակը ամբողջությամբ կառավարում է Քրեակատարողական համակարգի առողջապահության վարչությունը. Թամար Գաբունիա

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակն ամբողջությամբ կառավարում է Քրեակատարողական համակարգի առողջապահության վարչությունը։

«Գլդանի հաստատության հիվանդանոցի գնահատումը Կարգավորող գործակալությունը կատարել է, և եզրակացությունը հայտնի է. Սա այսպես կոչված Ցե տիպի բազմապրոֆիլ կլինիկա է, որը ծառայություններ է մատուցում մի քանի ուղղություններով: Վերջերս նոր սարքավորումներ են մոբիլիզացվել՝ վերակենդանացման բաժանմունքն ուժեղացնելու համար։ Ընթացքի մեջ է նաև համակարգչային տոմոգրաֆիայի տեղադրումը, որը կավարտվի առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում»,- ասել է Թամար Գաբունիան։

Գաբունիայի խոսքով, Գլդանիի բանտային հիվանդանոցում լիարժեք պայմաններ կան հացադուլի մեջ գտնվող մարդուն պատշաճ օգնություն ցուցաբերելու համար։ Նրա խոսքով, այս փուլում կարելի է կառավարել նմանատիպ դեպքերը, և կլինիկան վերազինված է։

Սակայն Թամար Գաբունիան բացատրում է, որ բժշկական կարիքների փոփոխման դեպքում անհրաժեշտ կլինի լրացուցիչ ռեսուրսներ մոբիլիզացնել։

«Այս կլինիկայում հացադուլի ընթացքում ինտենսիվ թերապիայի և պատշաճ օգնության համար կան լիարժեք պայմաններ։ Այս փուլում կարելի է կառավարել նմանատիպ դեպքերը և կլինիկան զինված է։ Եթե բժշկական կարիքները փոխվեն, անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել լրացուցիչ միջոցներ»,- ասել է Թամար Գաբունիան։