Սիրիայի Դեր-Զոր նահանգում ՌԴ օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 50-ից ավելի խաղաղ բնակիչ. Իրավապաշտպաններ
Սիրիայի Դեր-Զոր նահանգում ՌԴ օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 50-ից ավելի խաղաղ բնակիչ. Իրավապաշտպաններ

Առնվազն 53 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում Ռուսաստանի օդուժի կողմից իրականացրած հարվածների արդյունքում: Տեղում աշխատող դիտորդական առաքելությունների լրատվությամբ հարձակման թիրախ է հանդիսացել Ալ-Շափահ գյուղը:

Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական առաքելության փոխանցմամբ զոհվածների թվում 21 երեխա է: Նշենք, որ գյուղը գտնվում է Դեր-Զոր նահանգում, որը հանդիսանում է վերջին շրջանը, որտեղ տեղակայված են «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերը:

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՌԴ ռազմատիեզերական ուժերին պատկանող Ту-22М3 ռմբակոծիչների՝ Դեր Զորում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հասցված ավիահարվածի տեսանյութը:

Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր, որ կիրակի վեց հեռահար ռմբակոծիչներ խմբակային ավիահարված են հասցրել ԻՊ-ի կառույցների ուղղությամբ Սիրիայի Դեր Զոր նահանգում:

Ինչպես նշվում է, ինքնաթիռներն օդ են բարձրացել Ռուսաստանի տարածքից:

Արևահարվածների արդյունքում խոցվել են ահաբեկիչների հենակետերը և կենդանի ուժի կուտակումները Եփրատ գետի հովտում: