«Ryanair»-ի մասին առաջիկայում կունենանք լավ նորություն. Նաթիա Թուրնավա
«Ryanair»-ի մասին առաջիկայում կունենանք լավ նորություն. Նաթիա Թուրնավա

«Ryanair» ավիաընկերության Վրաստանի շուկա մտնելու առնչությամբ բանակցությունները վերջին փուլում են,- այս մասին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, նշվածի առնչությամբ առաջիկայում հասարակությունը կիմանա լավ լուր:

«Առաջիկա օրերին շատ լավ նորություն կլսեք մեզանից: Առաջ չեմ ընկնի իրադարձություններից»,- նշել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: