«Ryanair»-ը Թբիլիսիից և Քութաիսիից չվերթներ կիրականացնի Իտալիայի և Ֆրանսիայի ուղղությամբ
«Ryanair»-ը Թբիլիսիից և Քութաիսիից չվերթներ կիրականացնի Իտալիայի և Ֆրանսիայի ուղղությամբ

«Ryanair» ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հայտնվել են չվերթներ Թբիլիսիի և Քութաիսիի ուղղությամբ: Քութաիսիից չվերթներում նշված է Իտալիայի Բոլոնիա քաղաքը և Ֆրանսիայի Մարսել քաղաքը, իսկ Թբիլիսիից՝ Իտալիայի Միլան քաղաքի Բերգամո օդանավակայանը:

Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև այսօր կնքվելու է փոխհամագործակցության մասին պայմանագիր:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, փաստաթուղթն ստորագրվելու է 14:00-ին, կառավարության վարչությունում:

Թողնել մեկնաբանություն