Ռուսթավիում, բնակելի տանը մահացած են գտել մինչև 35 տարեկան կնոջ
Ռուսթավիում, բնակելի տանը մահացած են գտել մինչև 35 տարեկան կնոջ

Ռուսթավիում, Մեսխիշվիլու փողոցի տներից մեկում մահացած են գտել մինչև 35 տարեկան կնոջ:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, փաստի շուրջ հետաքննությունն է ընթանում 115-րդ հոդվածով, որը ենթադրում է  ինքնասպանության դրդում:

Մահացածի մարմնի վրա բռնության հետքեր չկան:

Նախնական տեղեկությամբ, մահվան պատճառը առողջական վիճակի վատթարացումն է: