Ռուսթավիում, ավտովթարի հետևանքով տուժել է դեռահաս
Ռուսթավիում, ավտովթարի հետևանքով տուժել է դեռահաս

Ռուսթավիում, 4-րդ հանրային դպրոցի մոտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա դեռահասի:

Դեռահասին տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց: Բժիշկների խոսքով, երեխայի առողջական վիճակը կայուն է և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեռահասն այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Փաստի առնչությամբ ՔՕ-ի 276-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը նկատի ունի տրանսպորտային երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որը դարձել է առողջական փոքր վնասվածքի պատճառ: