«Ռուսթավի ազոտի» վարչակազմը գործադուլ անող աշխատակիցներին ներկայացրել է որոշակի առաջարկներ
«Ռուսթավի ազոտի» վարչակազմը գործադուլ անող աշխատակիցներին ներկայացրել է որոշակի առաջարկներ

«Ռուսթավի ազոտի» վարչակազմը գործադուլ անող աշխատակիցներին ներկայացրել է որոշակի առաջարկներ, որոնք ստորագրել է ձեռնարկության տնօրենի առաջին տեղակալ, Լևան Բուրդիլաձեն:

Սա առաջին առաջարկն է, որը վարչակազմը որպես փաստաթուղթ առաջարկել է հինգ օր առաջ գործադուլ հայտարարած աշխատակիցներին:

«Այն աշխատողների համար, որոնց ամսական աշխատավարձը 1000 լարիից ավելին չէ, աշխատավարձը բարձրացնել 250 լարիով. Այն աշխատողների համար, ում ամսական աշխատավարձը կազմում է 1000-ից 1500 լարի, նրանց աշխատավարձը կավելանա 125 լարիով. Վարչակազմը պատրաստակամություն է հայտնում գործադուլավոր աշխատակիցներից չպահել գործադուլի օրերի աշխատավարձը: Բացի այդ, վարչակազմը պատրաստ է բոլոր աշխատակիցներին 50 լարի խրախուսական պարգև փոխանցել զատկի օրվա կապակցությամբ», – ասվում է առաջարկի մեջ:

Այնուամենայնիվ, առաջարկի մեջ նշվում է, որ այդ պայմաններն ուժի մեջ կլինեն, եթե ձեռնարկությունն այսօր սկսի գործել:

Հատկանշական է, որ գործադուլավոր աշխատակիցները սկզբում մերժում էին առաջարկը, սակայն հետագայում նախաձեռնող խումբը սկսեց քննարկումները, թե որքանով են ղեկավարության կողմից ներկայացված առաջարկներն իրենց համար ընդունելի: