«Ռուսթավի 2»-ի ոչ մի աշխատակցի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
«Ռուսթավի 2»-ի ոչ մի աշխատակցի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

«Ռուսթավի 2»-ի ոչ մի աշխատակցի մոտ կորոնավիրուս չի հաստատվել,- այս մասին հայտարարել է հեռուստատեսության գլխավոր տնօրեն, Պաատա Սալիան:

Նրա խոսքով հետազոտվել է մոտ 400 աշխատակից և բոլորի պատասխանները բացասական են:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Իրակլի Իմնաիշվիլիի հայտարարությամբ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականների համաձայն, հեռուստատեսությունում աշխատանքը շարունակվում է խիստ արձանագրության պաշտպանությամբ: Նրա խոսքով, այն աշխատակիցները, ովքեր անմիջական շփում են ունեցել վարակվածի հետ, աշխատանքը շարունակելու են ինքնամեկուսացման մեջ: