«Ռուսթավի 2»-ի եթերում հնչեցված ուղերձը գնահատում եմ որպես սադրանք, որպես մեծ վտանգ պարունակող ուղերձ, որն ուղղված է Վրաստանի խաղաղության և անվտանգության դեմ. Մամուկա Բախտաձե
«Ռուսթավի 2»-ի եթերում հնչեցված ուղերձը գնահատում եմ որպես սադրանք, որպես մեծ վտանգ պարունակող ուղերձ, որն ուղղված է Վրաստանի խաղաղության և անվտանգության դեմ. Մամուկա Բախտաձե

Սա սադրիչների պատերազմ է սեփական երկրի դեմ, կեղտոտ խաղ պետության և քաղաքացիների անվտանգության հետ,-այս մասին ասված է Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեի հայտարարության մեջ:

«Այն ինչ հասարակությունը այսօր դիտեց «Ռուսթավի 2»-ի եթերում կտրականապես անընդունելի է: Այդ ուղերձը գնահատում եմ որպես սադրանք, որպես մեծ վտանգ պարունակող ուղերձ, որն ուղղված է Վրաստանի խաղաղության և անվտանգության դեմ:

Համոզված եմ, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները և Վրաստանի բոլոր բարեկամները կտարանջատվեն այդ ավանտյուրայից, բոլորը կգնահատեն դա, որպես շատ վտանգավոր սադրանք:

Սա սադրիչների պատերազմ է սեփական երկրի դեմ, կեղտոտ խաղ պետության և քաղաքացիների անվտանգության հետ»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Թողնել մեկնաբանություն