«Ռուսթավի 2»-ի աշխատակիցներ Նոդար Մելաձեն և Գիորգի Գաբունիան ազատվել են աշխատանքից
«Ռուսթավի 2»-ի աշխատակիցներ Նոդար Մելաձեն և Գիորգի Գաբունիան ազատվել են աշխատանքից

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն և մի քանի աշխատակից ազատվել են աշխատանքից,- այս մասին այսօր անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է ալիքի գլխավոր տնօրեն Պաատա Սալիան:

Նրա խոսքով, ազատվել են Գիորգի Լափերաշվիլին, Գիորգի Գաբունիան և այլ աշխատակիցներ:

Պաատա Սալիան մամլո ասուլիսին դրա պատճառ է անվանել շահերի բախումը:

Նրա խոսքով, ևս մի քանի աշխատակից կազատվի արձակուրդից վերադառնալուց հետո: