«Ռուսթավի 2» հեռուստաալիքի օպերատորներից մեկը ի նշան բողոքի լքել է աշխատատեղը
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի օպերատորներից մեկը ի նշան բողոքի լքել է աշխատատեղը

Ռուսթավի 2 հեռուստաալիքի օպերատորներից մեկը, Լևան Մարգվելաշվիլին ի նշան բողոքի լքել է աշխատատեղը:

Օպերատորը ալիքի շենքի տարածքից հեռացել է քիչ առաջ և ցուցարարների մոտ պատռել է իր աշխատանքային գրքույկը:

«Ես ընտանիք ունեմ և չեմ ցանկանում, որ իմ հասցեին վատ արտահայտվեն»,-նշել է նա: